ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Ադրբեջանն իր մարդասպանին փառքով, պաշտոնով մեծարում է, իսկ մեր երկրում ազատամարտիկներն անտեսված են»

«Ադրբեջանն իր մարդասպանին փառքով, պաշտոնով մեծարում է, իսկ մեր երկրում ազատամարտիկներն անտեսված են»
05.06.2013 | 16:05

«Ես կարծում եմ` եթե նախարարն ու նախագահը պատերազմ տեսած մարդիկ են, պիտի որ մեզ հասկանան: Իսկ եթե կառավարությունում կամ ազգային ժողովում կան մարդիկ, որոնք չեն ուզենա հասկանալ, նշանակում է դրանք էն մարդիկ են, ովքեր վախենում են իրենց փայից պակասի: Այսքան հավաքվում ենք, հանդիպումներ ենք կազմակերպում, որևիցե մեկի մտքով չի անցնում ասի` եկեք էս մարդկանց հարցը բարձրացնենք: Ադրբեջանն իր մարդասպանին փառքով, պաշտոնով մեծարում է, իսկ մեր երկրում ազատամարտիկներն անտեսված են»,-այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գանգատվեց «Շուշի 92» ազատամարտիկների և վետերանների միության նախագահ Իշխան ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Նա անդրադարձավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը, որի ընթացքում վերջինիս հետ քննարկվել են իրենց խնդիրները: «Նախարարը անցած երկուշաբթի մեր պահանջները պետք է ներկայացներ ՀՀ նաագահին, բայց մինչ օրս լուր չունենք»,-ասաց ազատամարտիկը` նշելով, որ իրենք չեն նահանջելու, լինելու են պահանջողական և շարունակելու են իրենց պայքարը` մինչև որ իրենց ձայնը տեղ հասնի:Նա կոչ արեց բոլոր ազատամարտիկներին` համախմբվել իրենց պայքարի շուրջ:

Խորհրդի անդամ Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆԻ կարծիքով էլ հարցին լուծում չի տրվում, քանի որ ոչ մի կազմակերպություն չի ուզում զբաղվել դրանով:«Չկան կազմակերպություններ, որոնք կփորձեին անդրադառնալ, ինչ-որ կերպ լուծում գտնել մեր հարցին: Հարցը ինքնըստինքյան անտեսվում է ու բոլորը թքած ունեն, թե ինչ կլինի :Երբ հարցը վերաբերում է ազատամարտիկներին, բոլորը մտածում են` մեր պարտքն էր` մենք կատարեցինք: Այո, ճիշտ է, մեր պարտքն էր: Մենք հայրենասիրական նկատառումներով կատարեցինք մեր պարտքը»,-շեշտեց բանախոսը` հավելելով, որ թերևս այս հարցը չբարձրանար, եթե չլիներ այսօրվա իշխանավորների լկտի պահվածքը:Նա հիշեց նժդեհյան հայտնի գաղափարախոսությունը`«Բոլոր ազգերում գոյություն ունեն տականքներ, բայց հայի տականքը իրեն հավասարը չունի»:

«Ազատամարտիկների հիմնախնդիրները բարձրացնել է պետք Աժ-ում, այս հարցը պետք է լուծել գլոբալ ձևով: Պետք է ԱԺ-ում ընդունվի օրենք, հստակ օրինագիծ` ազատամարտիկների համար, որում առաջնահերթ կարգով լուծվեն սոցիալ-կոմունալ ծախսերը` կրճատելով այն 50 տոկոսով: Երկրորդ` 50 տոկոսով պետք է կրճատել ուսման վարձերը, քանի որ, ես համոզված եմ, ազատամարտիկների երեխաները ավելի հայրենասեր են շատ շատերից, բայց նրանց ծնողներերը չունեն հնարավորություն` երեխաներին կրթություն տալու: Ազատամարտիկի համար կարևոր է նաև անվճար բուժօգնություն ստանալը»,-թվարկեց Հ. Հակոբյանը` հավելելով, որ թեև ազատամարտիկներն ունեն փաստաթղթեր, որտեղ նշված է թե`օգտվում են հայրենական պատերազմի մասնակցի բոլոր արտոնություններից, բայց այն «թուլափայը», որը տրվում է կարգ ունեցող ազատամարտիկներին, ուղղակի վիրավորական է: «էն էլ տրվում է էնպես, որ մարդիկ ընկնում են դռնեդուռ` փաստաթղթեր հավաքելով, վերջում զզվում, թքում են էդ ամեն ինչի վրա և հարցը մնում է օդի մեջ կախված»,-վրդովվեց նա` նշելով, որ 2009-2010թթ. իրենց կողմից այս հարցերը անընդհատ բարձրացվել են, բայց` անօգուտ:
Վերջինս դժգոհեց նաև լրատվամիջոցներից, որոնք նույնպես պատշաճ կերպով չեն լուսաբանում իրենց խնդիրները:

Նշենք` վաղը ժամը 11-ին, կառավարության շենքի դիմաց, ազատամարտիկները կանցկացնեն հանրահավաք, որը կունենա շարունակական բնույթ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ